Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ գիշերը հարված են հասցրել Քուվեյթի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իրանական բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործողությունը պատասխան է եղել ԱՄՆ-ի վերջին «ագրեսիվ քայլերին»։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակման թիրախ է դարձել երկրի հարավում գտնվող «Ահմեդ ալ-Ջաբեր» ավիաբազան։ Իրանական կողմի պնդմամբ՝ հարվածներ են հասցվել կործանիչների օդանավակայանին, արբանյակային կապի հանգույցներին և ռազմական տեխնիկայի պահեստներին։
Իրանի ռազմական հրամանատարությունը նշել է, որ «Ահմեդ ալ-Ջաբեր» ավիաբազան ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների օդային աջակցության հիմնական կենտրոններից մեկն է։