Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում կազմակերպված «Government Day» միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
Նախաձեռնությանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ստարտափների հիմնադիրներ, ոլորտային փորձագետներ։
«Government Day»-ի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ պետական կառույցներում թվային լուծումների ներդրմանը, ոլորտային մարտահրավերներին և պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նախարար Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացի մասին և ընդգծել ժամանակակից թվային գործիքների կիրառման կարևորությունը քաղաքացիներին արագ և հասցեական ծառայություններ մատուցելու գործում։