1982 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հաղթող, «Միլանի» լեգենդար նախկին պաշտպան և ավագ Ֆրանկո Բարեզին է մահացել 66 տարեկան հասակում։
Պաշտպանն իր ողջ ակումբային կարիերան (20 տարի) անցկացրել է միայն իտալական «Միլան» ակումբում՝ երկար տարիներ լինելով թիմի անփոխարինելի ավագը: Նա նվաճել է բազմաթիվ ակումբային և միջազգային տիտղոսներ.
Իտալիայի հավաքական
Աշխարհի չեմպիոն – 1982
Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր – 1994
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր – 1990
«Միլան»
Իտալիայի չեմպիոն (Սերիա Ա)՝ 6 անգամ — (1978/79, 1987/88, 1991/92, 1992/93, 1993/94, 1995/96)
ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի / Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող՝ 3 անգամ — (1988/89, 1989/90, 1993/94)
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր՝ 3 անգամ — (1989, 1990, 1994)
Միջմայրցամաքային գավաթի հաղթող՝ 2 անգամ — (1989, 1990) Իտալիայի սուպերգավաթակիր՝ 4 անգամ — (1988, 1992, 1993, 1994)
Սերիա Բ-ի չեմպիոն (բարձրագույն խաղարկություն դուրս գալով)՝ 2 անգամ — (1980/81, 1982/83)
Միտրոպայի գավաթակիր՝ 1 անգամ — (1982)
«Միլանում» բացառիկ ավանդի և վաստակի համար ակումբը հավերժացրել է Բարեզիի 6-րդ համարի մարզաշապիկը՝ հանելով այն գործածությունից: