Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Տաթևիկ Սողոյանը միջնորդություն ներկայացրեց, որ փոխվի Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը և հիմնավորեց․ «Դժվարություն է առաջանում Գառնու համայնքային ոստիկանության համար ամեն կիրակի Սրբազանին ուղեկցել էջմիածին։ Միջնորդում ենք, որ դատարանը թույլատրի, որ ավելի մոտ վայրում՝ Գեղարդի վանական համալիրում իրականացնի կիրակնօրյա պատարագ»։
Այս միջնորդությունը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց։
Փաստաբանները նաև միջնորդություն ներկայացրին, որ իրենց պաշտպանյալները հնարավորություն ունենան չմասնակցել դատական նիստերին։ Այս առիթով Բագրատ Սրբազանն ասաց․ «Եթե նման օրենսդրական կարգավորում կա, ես բոլորիդ եմ կոչ անում, որ օգտվեք ձեր իրավունքից և ժամանակ մի վատնեք այստեղ գալու։ Եթե ես այդ իրավունքն ունենայի, ես էլ կիրացնեի»։
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: