Քննարկվել են ռադիոակտիվ /միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր․ Բուխարեստում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը


 


Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:


 


Հայկական պատվիրակության կազմում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը:


 


Ներկայացվել են «Գեյգեր» ծրագրի շրջանակում իրականացված վերլուծությունների, ռադիոակտիվ/միջուկային նյութերի հայտնաբերման փաստերով իրականացված, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքները, կարևորվել է տարածաշրջանի երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: 


 


ՀՀ պատվիրակության և Ինտերպոլի «Գեյգեր» թիմի ներկայացուցիչները երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են ՀՀ-ում ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում առկա խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Leave a comment