Մ-17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Բաքվից։ Դիլիջանում նրանց դիմավորել են մեծ շուքով։ Դիմավորողների թվում է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար, այժմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք` հայ ըմբիշները երեք մեդալ նվաճեցին Ադրբեջանի մայրաքաղաքում: Արարատ Ավետիսյանը (48 կգ քաշային) և Գևորգ Հարությունյանը (51 կգ քաշային) դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ:
Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճեց 71 կգ քաշային Ջանես Նազարյանը, որը եզրափակիչում հաղթեց ՌԴ–ն ներկայացնող Ասլան Ձուևին:
Չեմպիոնի պատվին Բաքվում հնչեց Հայաստանի օրհներգը:
Sputnik Արմենիա