https://arm.sputniknews.ru/20260920/hajastani-kananc-havaqakany-4-rd-haghtanaky-tarav-shakhmati-hamashkharhajin-46-rd-olimpiadajum-107089475.html
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում
Sputnik Արմենիա
5 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 9 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 8 թիմային միավոր 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T20:15+0400
2026-09-20T20:15+0400
2026-09-20T20:22+0400
շախմատ
շախմատիստ
էլինա դանիելյան
օլիմպիադա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107088955_0:0:1500:844_1920x0_80_0_0_9c9ff0343c97ab8536c5bbee2db5820b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։ Նշվում է, որ Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ:Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։ «Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ»,–տեղեկացնում են ֆեդերացիայից։ 5 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 9 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 8 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։ՀՀ հավաքականը 4–րդ անընդմեջ հաղթանակը տարավ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107088955_167:0:1500:1000_1920x0_80_0_0_0907e9f29272359ad862e97caab05491.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, էլինա դանիելյան, օլիմպիադա
շախմատ, շախմատիստ, էլինա դանիելյան, օլիմպիադա
20:15 20.09.2026 (Թարմացված է: 20:22 20.09.2026)
Բաժանորդագրվել
5 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 9 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 8 թիմային միավոր
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ:
«Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։
«Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ»,–տեղեկացնում են ֆեդերացիայից։
5 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 9 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 8 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։