Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Հասարակություն

30.07.2026 | 15:01

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնում է Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ամիրյանը։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 5-ին՝ մեկ ամիս ժամկետով։ Դրանից հետո նրա խափանման միջոց կալանավորումը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել ու մինչև այսօր գտնվում էր կալանքի տակ։

Աշոտյանը մեղադրյալ է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Նա անցնում է ևս մեկ քրեական գործով, որի քննությունն այս պահին դեռևս շարունակվում է։ Այս գործի շրջանակներում ևս Աշոտյանը երկար ժամանակ գտնվել է կալանքի տակ։

Արաքս Մամուլյան

Leave a comment