https://arm.sputniknews.ru/20260730/saudjan-arabian-mtadir-e-razmakan-nvor-dashinq-steghtsel-zlm-105226474.html
Սաուդյան Արաբիան մտադիր է ռազմական նոր դաշինք ստեղծել. ԶԼՄ
Սաուդյան Արաբիան մտադիր է ռազմական նոր դաշինք ստեղծել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Մասնակցության հրավեր է ստացել շուրջ 50 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Եգիպտոսը, Պակիստանը, Թուրքիան, Կատարը, Բահրեյնը և Քուվեյթը։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T14:35+0400
2026-07-30T14:35+0400
2026-07-30T14:36+0400
սաուդյան արաբիա
կոալիցիա
կարմիր ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/157/20/1572059_0:277:2731:1813_1920x0_80_0_0_bf09186d355958b0a07c6949566f4475.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հնարավոր է, որ Սաուդյան Արաբիան արդեն այսօր հայտարարի Կարմիր ծովում բազմազգ ռազմական նոր կոալիցիա ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է Al-Monitor-ը։Նշվում է, որ կոալիցիայի նպատակն է հակազդել հութիների` Բաբ էլ-Մանդեբ նեղուցով նավագնացությունը սահմանափակելու փորձերին։ Կոալիցիայի շտաբը նախատեսվում է տեղակայել Էր Ռիադում՝ Սաուդյան Արաբիայի հրամանատարության ներքո։ԱՄՆ–ի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, սակայն պաշտոնյաները նշում են, որ Վաշինգտոնի աջակցությունը առանցքային է համարվում նախաձեռնության հեղինակությունը ապահովելու համար։Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան սպասում են ԱՄՆ–ի որոշմանը։Օմանը դժվար թե միանա կոալիցիային՝ Իրանի հետ շփումներում միջնորդի դեր ունենալու պատճառով։Առկա տեղեկություններով` ԱՄԷ–ն դեռ հրավեր չի ստացել։Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ ծովային շրջափակում են սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան Սանայի օդանավակայանի հրետակոծության։Սաուդյան Արաբիան հետ է մղել նավթային օբյեկտների վրա հարձակումը. ՊՆ
սաուդյան արաբիա
կարմիր ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/157/20/1572059_0:0:2731:2048_1920x0_80_0_0_08e5d7b706be54490114e09070ce75e8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սաուդյան արաբիա, կոալիցիա, կարմիր ծով
սաուդյան արաբիա, կոալիցիա, կարմիր ծով
14:35 30.07.2026 (Թարմացված է: 14:36 30.07.2026)
Բաժանորդագրվել
Մասնակցության հրավեր է ստացել շուրջ 50 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Եգիպտոսը, Պակիստանը, Թուրքիան, Կատարը, Բահրեյնը և Քուվեյթը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հնարավոր է, որ Սաուդյան Արաբիան արդեն այսօր հայտարարի Կարմիր ծովում բազմազգ ռազմական նոր կոալիցիա ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է Al-Monitor-ը։
Նշվում է, որ կոալիցիայի նպատակն է հակազդել հութիների` Բաբ էլ-Մանդեբ նեղուցով նավագնացությունը սահմանափակելու փորձերին։ Կոալիցիայի շտաբը նախատեսվում է տեղակայել Էր Ռիադում՝ Սաուդյան Արաբիայի հրամանատարության ներքո։
Հրապարակման համաձայն` մոտ 50 երկիր է հրավիրվել մասնակցելու, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Եգիպտոսը, Պակիստանը, Թուրքիան, Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը, Ջիբուտին, Սոմալին և Սուդանը։
ԱՄՆ–ի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, սակայն պաշտոնյաները նշում են, որ Վաշինգտոնի աջակցությունը առանցքային է համարվում նախաձեռնության հեղինակությունը ապահովելու համար։
Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան սպասում են ԱՄՆ–ի որոշմանը։
Օմանը դժվար թե միանա կոալիցիային՝ Իրանի հետ շփումներում միջնորդի դեր ունենալու պատճառով։
Առկա տեղեկություններով` ԱՄԷ–ն դեռ հրավեր չի ստացել։
Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ ծովային շրջափակում են սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան Սանայի օդանավակայանի հրետակոծության։