«Այս ամենը Հայաստանի վարկն է գցում». «Եվրոմոթորս» ընկերության տնօրենը՝ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողի մասին

«Այս ամենը Հայաստանի վարկն է գցում»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Կարագյոզյանը՝ հավելելով, որ ընկերության գործունեության կասեցումից ի վեր` իրենք ոչ միայն մեծ ֆինանսական վնասներ են կրել, այլ նաեւ խնդիրներ են ունենում միջազգային գործընկերների հետ։

Աբրահամ Կարագյոզյանը զգուշացնում է՝ այս ամենը քաղաքական նպատակ ունի, եւ «մարդիկ պարզապես օգտագործում են իրենց իշխանությունը»։

Նաեւ հայտարարում է՝ այսպիսով Հայաստանի ներդրումային միջավայրն է վտանգվում. «Եվրոպան՝ քաղաքական նպատակներով, պարզապես աչք է փակում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում։ Եվրոպան, երբ իրականացնի իր երազները՝ Հայաստանը վերածվի վիլայեթի, այդ ժամանակ կտեսնեք, որ Հայաստանը մնալու է առանձին, եւ ոչ ոք ներդրում չի անելու, արդեն իսկ չեն անում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Երեւանի «Արարատ» գինու-կոնյակի գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Զաքարյանը տարակուսած է՝ գործարանի 25 տարիների աշխատանքն ու համբավը ջուր են գցում։ Չի հասկանում, թե ինչո՞ւ են կապարակնքվել բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների դռները։ Դեմ չէ, եթե կան քրեական գործեր, թող քննությունն ընթանա, բայց զուգահեռաբար աշխատեն։ Ասում է՝ իրենք էլ են աջակցել քննության գործընթացին՝ տրամադրելով բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները, որոնք պահանջվել են։

Նա վրդովված է՝ կապարակնիքը դռան վրայից պոկվել է, ինքն ահազանգել է քննիչներին, նույնիսկ չեն էլ ժամանել. «Սեպտեմբերի սկզբին սպասվում է խաղողի մթերումը, մեր գործարանի աշխատանքը շատ կարեւոր է։ Խոշոր գնորդ գործընկերոջ հետ ունենք պայմանավորվածություն՝ 4-5 դոլարի կանխավճար պետք է տրամադրի մեզ, որպեսզի կարողանանք մթերման գործընթացը ամբողջությամբ իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ծաղկաձորում գտնվող «Մուլտի Գրանդ Ռիզորտի» փոքրիկ ռեստորանն արդեն 3-4 միլիոն դրամի վնաս է կրել։ Տնօրենը վրդովված է, ասում է՝ ՀՀ քաղաքացիներն ընտրությունների են գնացել, որ մարդկանց կյանքը մի փոքր ավելի բարելավվի, ոչ թե հայտնվեն այս իրավիճակում։

Ասում է՝ իրենք ընտրել են փոփոխությունները, որպեսզի զարգացում լինի երկրում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեղեկացրել ենք, որ կառավարության շենքի մոտ էին հավաքվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները։ Նրանց ընդունել է կառավարության ներկայացուցիչը։ Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, իսկ նրան պատկանող ընկերությունների մեծ մասը փակվել է, կառավարությունը դրանք ազգայնացնելու գործընթաց է սկսել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment