Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովն անակնկալ պարտությամբ է մեկնարկել մեքսիկական Լոս-Կաբոսում ընթացող ATP-250 մրցաշարում:

1/8 եզրափակիչում Խաչանովը մրցել է ավստրալացի Բերնարդ Տոմիչի հետ ու պարտվել 2:6, 4:6 հաշվով: Մրցախաղը տևել է 1 ժամ 24 րոպե:

Հաջորդ փուլում աշխարհի 171-րդ ռակետ Տոմիչը կմրցի կամ բրիտանացի Քեմերոն Նորիի, կամ ավստրալացի Ջեյմս Դակվորտի հետ:

Leave a comment