ՄԱԿ-ը` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին

Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների կողմից Իրաքի ուղղությամբ իրականացված հարվածները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

«Մենք չենք ցանկանում տեսնել այս հակամարտության հետագա ընդլայնումը», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ «Ռազմական գործողությունների տարածումը դեպի այլ երկրներ բացասական զարգացում է և կարող է մեզ հանգեցնել նախկինից շատ ավելի վատ իրավիճակի»,-նշել է Հաքը։

Նա հավելել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը ցանկանում է, որ «կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան դիվանագիտական ​​ջանքերին, այդ թվում՝ Պակիստանի, Կատարի և այլ երկրների կողմից խրախուսվող միջնորդական ջանքերին»։

Leave a comment