«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը


Հուլիսի 21-29-ը Ղազախստանում անցկացվել է «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:


 


Մրցաշարի Masters խմբում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը:


 


Նույն խմբում մասնակցում էր նաև ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը, որը վաստակել է 4 միավոր:


 


Մրցաշարի Open խմբում հանդես էր գալիս Սեդրակ Մաթևոսյանը, որը վաստակել է 4.5 միավոր:


 

Դիտումների քանակ6

Leave a comment