Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանը մի ծայրից մյուսը՝ սահմանելով ռեկորդ (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճը՝ մի ծայրից մյուսը՝ սահմանելով պատմական ռեկորդ։

Լողի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:45-ին, Ծովակ գյուղի ափից։ Շուրջ 36 ժամ անց՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան, նա հասել է Ծովագյուղի «Փիրուզե» լողափ՝ ավարտելով երթուղին։

Գաբրիելյանը Սևանը ծայրից ծայր հատած առաջին մարդն է։ Նա լողն իրականացրել է ավելի քան 74 կմ տարածության վրա՝ շուրջ 36 ժամում։



Leave a comment