Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին:
Հայաստանի թիմին հաղթական միավոր է բերել միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը: Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Հայաստանի Մ-18 հավաքականը 10 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Հաջորդ խաղափուլում հայ շախմատիստները կմրցեն Թուրքիայի թիմի դեմ: