Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով։ Այդ մասին Փաշինյանը հայտնեց այսօր՝ ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Չի ուզել, չի շնորհավորել․․․ Բայց այստեղ հարց է առաջանում, բա այդ դեպքում ինքն ու՞մ հետ էր խոսում»,– լրագրողի հարցին հարցով պատասխանեց նա։
Հավելեց, թե Պուտինի հետ հանդիպում նախատեսվում է, սակայն ժամկետների հետ կապված տեղեկություններ չհայտնեց։ Շեշտեց՝ քննարկումներ և շփումներ անպայման լինելու են։
Լրագրողը նաև հարց ուղղեց, թե արդյոք իր համար կարևո՞ր է Պուտինի շնորհավորանքը, Փաշինյանը հարցին չպատասխանեց։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առ այսօր չի շնորհավորել Փաշինյանին` վերընտրվելու կապակցությամբ։
Sputnik Արմենիա