Բաքվում կհնչի ՀՀ օրհներգը․ Ջանես Նազարյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակչում 71 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը 4-3 հաշվով հաղթեց ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևին ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Քիչ անց Նազարյանի պատվին կհնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։