«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի «Ալաշկերտը» ժամանել է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաք:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը պատրաստվում է «Կլուժի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 30-ին:

«Ալաշկերտի» ու «Կլուժի» առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը: Այս զույգի հաղթողը որակավորման երրորդ փուլում մրցելու է «Թրոմսյո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) Եվրոպա լիգայի դիմակայության պարտվողի հետ։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր ղազախական «Ելիմային»:

Leave a comment