Քաղաքականություն
29.07.2026 | 19:10
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօր նիստ էր հրավիրել։ Օրակարգում խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցն էր։
Factor TV-ն արձանագրել է, որ ԱԺ նախագահ, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը նիստին չէր մասնակցում։ Նրա խոսնակ Մովսես Հարությունյանը մեզ փոխանցեց, որ Սիմոնյանն արձակուրդում է և Հայաստանի Հանրապետությունում չէ։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին կայացած ՔՊ վարչության նիստից առաջ, երբ արդեն հայտնի էր, որ Ալեն Սիմոնյանը չի առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանին վարչության շենքի մուտքի մոտ դիմավորել էր վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Նիստի ավարտից հետո, սակայն, վարչապետին ճանապարհել էին Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը։
Այսօրվա նիստից առաջ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Էկոնոմիկայի նախարար, ՔՊ վարչության անդամ Գևորգ Պապոյանը։
Արփի Հակոբյան