https://arm.sputniknews.ru/20260729/merdzavvor-arevelqum-gtnvvogh-amerikjan-zinvvorakannery-shutvov-karvogh-en-zrkvel-herakhvosneric-105184284.html
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զինվորականները շուտով կարող են զրկվել հեռախոսներից
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զինվորականները շուտով կարող են զրկվել հեռախոսներից
Sputnik Արմենիա
Reuters-ի աղբյուրները պնդում են, որ առաջին հերթին կարգադրությունը կարող է վերաբերել Հորդանանի ռազմակայաններում գտնվող ամերիկացի զինվորականներին: 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T16:06+0400
2026-07-29T16:06+0400
2026-07-29T16:06+0400
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
ամն
զինծառայող
հեռախոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100357838_0:0:746:420_1920x0_80_0_0_bbc14e23fc9b635780c1ede18a034e41.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկացի զինծառայողների հեռախոսները կարող են առգրավվել անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը անձնակազմին նախազգուշացրել է, որ բջջային հեռախոսներով նկարահանված և համացանցում հրապարակված տեսանյութերը կարող են օգնել Իրանին բացահայտելու ամերիկյան օբյեկտների գտնվելու վայրը և հարվածելու դրանց: Այս կապակցությամբ զինծառայողների մի մասին առաջիկայում կարող են հրահանգել հանձնել անձնական հեռախոսները։Ներքին ուղերձում Կուպերը կոչ է արել զինվորականներին «կրկնապատկել անվտանգության ապահովման ջանքերը»՝ մատնանշելով տեղեկատվության արտահոսքի վտանգները:Reuters-ի աղբյուրները պնդում են, որ կարգադրությունը կարող է առաջին հերթին վերաբերել Հորդանանի ռազմակայաններում գտնվող ամերիկացի զինվորականներին, որոնք վերջին շրջանում բազմիցս ենթարկվել են հարվածների:
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100357838_0:0:746:559_1920x0_80_0_0_cc3a56d149ff61db2c00e3da0d5153e9.jpg.webp
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, ամն, զինծառայող, հեռախոս
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, ամն, զինծառայող, հեռախոս
Reuters-ի աղբյուրները պնդում են, որ առաջին հերթին կարգադրությունը կարող է վերաբերել Հորդանանի ռազմակայաններում գտնվող ամերիկացի զինվորականներին:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկացի զինծառայողների հեռախոսները կարող են առգրավվել անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը անձնակազմին նախազգուշացրել է, որ բջջային հեռախոսներով նկարահանված և համացանցում հրապարակված տեսանյութերը կարող են օգնել Իրանին բացահայտելու ամերիկյան օբյեկտների գտնվելու վայրը և հարվածելու դրանց: Այս կապակցությամբ զինծառայողների մի մասին առաջիկայում կարող են հրահանգել հանձնել անձնական հեռախոսները։
Ներքին ուղերձում Կուպերը կոչ է արել զինվորականներին «կրկնապատկել անվտանգության ապահովման ջանքերը»՝ մատնանշելով տեղեկատվության արտահոսքի վտանգները:
Reuters-ի աղբյուրները պնդում են, որ կարգադրությունը կարող է առաջին հերթին վերաբերել Հորդանանի ռազմակայաններում գտնվող ամերիկացի զինվորականներին, որոնք վերջին շրջանում բազմիցս ենթարկվել են հարվածների: