Գոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեցի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում, գրել է ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար։

Շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել մեր եզակի տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար»,-գրել է Վարդանյանը։

Leave a comment