Հայաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչները քննարկել են մաքսային համագործակցությունն ու ԵՄ շուկա հայկական ապրանքների արտահանման հարցերը

 

 

Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բուլղարիայի Մաքսային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլայ Շուշկովի հետ։ Այս մասին տեղեկացնում են Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից։

Կողմերը քննարկել են Հայաստանից ԵՄ երկրներ ապրանքների փոխադրմանն առնչվող գործնական հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև մաքսային համագործակցության արդիական թեմաներ։

Հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ խորհրդի կողմից ընդունված՝ հայկական արտադրանքի առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ընդունմանը հաջորդող օրը, ուստի քննարկվել է նաև Բուլղարիայի աջակցության հնարավորությունն այդ համատեքստում։

Leave a comment