https://arm.sputniknews.ru/20260729/irani-arevmtjan-adrbejan-nahangy-hrtirajin-harvatsi-e-entarkvel-105183632.html
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը հրթիռային հարվածի է ենթարկվել
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը հրթիռային հարվածի է ենթարկվել
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն հարձակվել է Փիրանշահր քաղաքի վրա։ Տեղեկությունը հայտնում են իրանական իշխանությունները: 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T15:33+0400
2026-07-29T15:33+0400
2026-07-29T15:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռակոծություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90054278_0:68:1600:968_1920x0_80_0_0_7f543e6b234135e7e4905cc615fb19f3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրանի հյուսիսարևմյան Արևմտյան Ադրբեջան նահանգը թշնամական հարվածի է ենթարկվել։ Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Համեդ Սաֆարին։Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:Ավելի ուշ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել Արևմտյան Ադրբեջան նահանգի Փիրանշահր քաղաքին:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90054278_136:0:1559:1067_1920x0_80_0_0_89096ebed575dc9fc678f96110521c77.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, ամն
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, ամն
ԱՄՆ-ն հարձակվել է Փիրանշահր քաղաքի վրա։ Տեղեկությունը հայտնում են իրանական իշխանությունները:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրանի հյուսիսարևմյան Արևմտյան Ադրբեջան նահանգը թշնամական հարվածի է ենթարկվել։ Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Համեդ Սաֆարին։
«Թշնամու հրթիռը հարվածել է նահանգի չբնակեցված շրջաններից մեկին», – հայտարարել է Սաֆարին:
Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ավելի ուշ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել Արևմտյան Ադրբեջան նահանգի Փիրանշահր քաղաքին:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։