Ռուս բլոգերի նկատմամբ Հայաստանում գործ են հարուցել reel–ով հայերին վիրավորելու համար

https://arm.sputniknews.ru/20260729/rus-blvogeri-nkatmamb-hajastanum-gvorts-en-harucel-reelvov-hajerin-viravvorelu-hamar-105178390.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104526698_83:0:1418:1001_1920x0_80_0_0_7ce0353d42ac10a3b367e6ada22b0c9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բլոգեր, վարդավառ, քրեական գործ, հհ քննչական կոմիտե, ատելություն, նադեժդա պիրոժկովա

բլոգեր, վարդավառ, քրեական գործ, հհ քննչական կոմիտե, ատելություն, նադեժդա պիրոժկովա

Բաժանորդագրվել

Գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը reel–ի միջոցով վիրավորել է հայերին։ Այս մասին «Вот Так»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշենք, որ բլոգերը «Ինստագրամի» իր էջում հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, որ դա ագրեսիայի դրսևորում է։ Այս reel–ին կտրուկ արձագանքել են հայ օգտատերերը և ռուսական սփյուռքի մի մասը։

«ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայանացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,– նշել են ՔԿ–ից։

Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Պիրոժկովայի էջից կարելի է ենթադրել, որ նա Հայաստանում է ապրում 2025 թվականի գարնանից։

«Չգիտեի, որ Հայաստանն այսքան գեղեցիկ է». ինչպես բլոգերը բացահայտեց նախնիների երկիրը

Leave a comment