Եվրոպական դաշնակիցները դեռևս պատրաստ չեն աջակցել ԱՄՆ-ի գլխավորած առաքելությանը, որը նախատեսում է պարեկություն իրականացնել Հորմուզի նեղուցում, քանի դեռ վստահություն չկա Իրանի հետ հրադադարի ռեժիմի կայունության հարցում։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները նախատեսում են Լոնդոնում անցկացնել միջազգային համաժողով՝ մասնակից երկրների դերերը հստակեցնելու նպատակով։ Քննարկվելու են, մասնավորապես, նեղուցի ականազերծման և առևտրային նավերի ուղեկցման հարցերը։
Սակայն աղբյուրների փոխանցմամբ՝ նախաձեռնությունը դեռևս գտնվում է նախնական փուլում, և մոտ ապագայում էական առաջընթաց չի ակնկալվում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կոչ է արել Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային աջակցել առաջարկվող միջազգային կոալիցիայի ձևավորմանն ու ստանձնել դրա առաջնորդող դերերից մեկը։