«Տելեգրամ»-ի համահիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

«Տելեգրամ»-ի համահիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տելեգրամ»-ի համահիմնադիր Պավել Դուրովին ՌԴ-ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու համար, սկսվել է նրան միջազգային հետախուզման հայտարարելու գործընթաց։

Այս մասին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից:

«Պ. Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով (ահաբեկչական գործունեությանն աջակցելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում, նրա նկատմամբ հայտարարվում է միջազգային հետախուզում», – նշել են ՀԿԿ-ում:

Հաղորդագրությունում ասվում է, որ ռուսական օրենսդրության խախտմամբ «Տելեգրամ»-ի կողմից չեն ջնջվել տվյալ մեսենջերի բազմաթիվ ալիքներ, չաթեր և բոտեր, որոնք ակտիվորեն օգտագործվում են ուկրաինական հատուկ ծառայությունների, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների կողմից ՌԴ-ում դիվերսիոն-ահաբեկչական ակտերի, զանգվածային սպանությունների, կիբերխարդախության գործունեության նախապատրաստման և համակարգման համար, որոնց հետևանքով դարձել են բազմաթիվ մարդկային զոհեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև միլիարդավոր նյութական վնաս։

Նշենք՝ 2014 թվականին Դուրովը լքել է Ռուսաստանը և հայտարարել, որ չի պատրաստվում վերադառնալ: 2017 թվականից նա ապրում է Դուբայում, որտեղ գտնվում է «Տելեգրամ»-ի գլխավոր գրասենյակը։ Նա նաև Ֆրանսիայի քաղաքացիություն ունի:

Leave a comment