Բանկային «ռեկորդներն» ու անկումները 2026-ին

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2026 թվականի հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի ցուցանիշները։

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանում գործող առևտրային բանկերի կողմից 2026թ. առաջին կիսամյակում վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 116.16 մլրդ դրամ (շուրջ 316.9 մլն ԱՄՆ դոլար՝ ըստ 29/07/26թ. ԿԲ փոխարժեքի՝ 1 USD = 366.54 AMD): 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ բանկային համակարգի հարկային մուտքերն աճել են 7.79%-ով կամ 8.39 մլրդ դրամով։

Առևտրային բանկերի կողմից մուծված հարկերը կազմել են 1,000 խոշոր հարկատուների ընդհանուր մուտքերի 10.47%-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10.93%-ի դիմաց)։

Բանկային համակարգի առաջատարները

2026թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատարը Արդշինբանկն է, որը զբաղեցնում է նաև Հայաստանի խոշոր հարկատուների ընդհանուր ցուցակի 3-րդ հորիզոնականը։ Բանկի կողմից վճարված հարկերը կազմել են 33.60 մլրդ դրամ՝ արձանագրելով ամենամեծ աճն ինչպես ծավալային, այնպես էլ բացարձակ արժեքով (+5.64 մլրդ դրամ կամ +20.16%):

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը (ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնական22.15 մլրդ դրամ հարկային մուտքերով (+3.50%): Եռյակը եզրափակում է ԱԿԲԱ Բանկը (ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնական10.62 մլրդ դրամով (+25.53%):

ՀՀ առևտրային բանկերի հարկային ցուցանիշները (2026թ. հունվար-հունիս)

Բանկ

Վճարված հարկեր (մլրդ դրամ)

Փոփոխությունը 2025թ. նկատմամբ (%)

Դիրքը 1000 խոշոր ցանկում

1

Արդշինբանկ

33.60

+20.16%

3

2

Ամերիաբանկ

22.15

+3.50%

6

3

ԱԿԲԱ Բանկ

10.62

+25.53%

18

4

Ինեկոբանկ

8.03

+0.73%

21

5

Կոնվերս Բանկ

5.55

+15.69%

30

6

Էվոկաբանկ

5.49

+34.72%

31

7

ԱյԴի Բանկ

4.96

+12.56%

34

8

ՎՏԲ-Հայաստան Բանկ

4.65

+39.76%

37

9

Հայէկոնոմբանկ

4.20

+22.67%

43

10

Արարատբանկ

3.74

+1.16%

51

11

Արմսվիսբանկ

3.09

+0.75%

61

12

ԱՄԻՕ Բանկ

2.56

-1.12%

72

13

Ֆասթ Բանկ

2.29

-11.96%

82

14

Մելլաթ Բանկ

1.65

+13.44%

111

15

Յունիբանկ

1.56

-63.64%

117

16

Արցախբանկ

1.32

+13.16%

139

17

Բիբլոս Բանկ Արմենիա

0.70

+8.74%

290

Աճի և նվազման միտումները

  • Ամենաբարձր տոկոսային աճը գրանցել է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ +39.76% (մուծել է 4.65 մլրդ դրամ): Զգալի աճ են արձանագրել նաև Էվոկաբանկը (+34.72%), ԱԿԲԱ Բանկը (+25.53%) և Հայէկոնոմբանկը (+22.67%):

  • Նվազում է արձանագրվել երեք բանկերում․ ամենակտրուկ անկումը գրանցվել է Յունիբանկի մոտ (-63.64%՝ 4.29 մլրդ դրամից նվազելով 1.56 մլրդ դրամի): Հարկային մուտքերի նվազում է արձանագրվել նաև Ֆասթ Բանկի (-11.96%) և ԱՄԻՕ Բանկի (-1.12%) մոտ:

  • Կառուցվածքային փոփոխություններ․ ի տարբերություն 2025 թվականի, երբ ցուցակում առանձին տողով ներկայացված էր Արդշինինվեստբանկը (2.43 մլրդ դրամ), 2026թ. ցուցակում այն առանձնացված չէ:

ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 2026թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե է վճարել 1.28 մլրդ դրամ հարկ, ինչը 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 202.19 մլն դրամով կամ 18.78%-ով։ ԿԲ-ն խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում զբաղեցնում է 141-րդ հորիզոնականը։

Leave a comment