ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին:

Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Վահե Սուքիասյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։

Հայաստանի Մ-18 հավաքականը 7,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: 4-րդ խաղափուլում հայ շախմատիստները կմրցեն Լեհաստանի հավաքականը հետ:

Leave a comment