Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել. անձանց ցանկ է հրապարակվել

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել. անձանց ցանկ է հրապարակվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝www.cba.am, հրապարակվել է Կենտրոնական բանկի կողմից հայտնաբերված անձանց ցանկ, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայություների մատուցման առաջարկով:

«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով:

Միևնույն ժամանակ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից:

Վերջիններիս մասին տեղեկատվությունը հասանելի էwww.cba.amհղմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment