Օտարերկրացին մոպեդով բախվել է «BYD»-ին, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «MAN» մակնիշի ավտոբուսին ու կողաշրջվել է․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի մոտ, Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Սանդիպ Պ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով բախվել է 37-ամյա Մենուա Մ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 41-ամյա Արմեն Մ․-ի վարած «MAN» մակնիշի ավտոբուսի հետնամասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ավտոբուսի տակ, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 5 երթուղին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment