Թրամփն այսօր Սպիտակ տանը Զելենսկու և Նեթանյահուի հետ է հանդիպել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը առանձին հանդիպումներ է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ապա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Հանդիպումները փակ են եղել, մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել լուսաբանել։

Ինչպես Զելենսկու, այնպես էլ Նեթանյահուի հետ հանդիպումներն ավարտվել են, Թրամփն ու Զելենսկին քննարկվել են Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, Նեթանյահուի հետ քննարկման թեման Իրանն է եղել։

Սպիտակ տունը դեռ մեկնաբանությամբ հանդես չի եկել այս հանդիպումների վերաբերյալ, սակայն Զելենսկին շտապել է X սոցցանցում գրառում անել ու շնորհակալություն հայտնել Դոնալդ Թրամփին։

Leave a comment