«Ագրեսիայի ակտ է». ՌԴ ԱԳՆ–ն` Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակվելու մասին

https://arm.sputniknews.ru/20260728/agresiaji-akt-e-rd-agnn-kaspic-tsvovum-iranakan-navi-vra-hardzakvelu-masin-105160348.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103626990_0:0:824:618_1920x0_80_0_0_1c720bb8a7a7ee01680fd2380cce1a35.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, մարիա զախարովա, իրանի իսլամական հանրապետություն, նավ

ռուսաստան, մարիա զախարովա, իրանի իսլամական հանրապետություն, նավ

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Կասպից ծովը պետք է մնա խաղաղության, բարիդրացիության և համագործակցության գոտի՝ զերծ ցանկացած ռազմական միջադեպերից:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն Կասպից ծովի ջրատարածքում քաղաքացիական բեռով իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անվանել է ագրեսիայի ակտ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ նման գործողությունները սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար և վկայում են Կիևի կողմից հարձակումների աշխարհագրությունն ընդլայնելու ձգտման մասին:

«Կիևի ռեժիմի կողմից իրականացված հարձակումը իրանական առևտրային նավի վրա, որը Աստրախանից ուղևորվում էր քաղաքացիական բեռով, ագրեսիայի ակտ է, որը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը», – ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Զախարովայի խոսքով՝ Կասպից ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները բացահայտ սպառնալիք են ստեղծում մերձկասպյան պետությունների անվտանգության համար: Նա ընդգծել է, որ Կասպից ծովը պետք է մնա խաղաղության, բարիդրացիության և համագործակցության գոտի՝ զերծ ցանկացած ռազմական միջադեպերից:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 25-ին Ուկրաինան ռազմական հարձակում է իրականացրել իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։ Թեհրանը հայտարարել է, որ պատասխան գործողությունների իրավունք է վերապահում իրեն։

Կիևը վտանգավոր խաղի մեջ է մտնում. իրանցի պաշտոնյա

Leave a comment