Փոքր տնտեսությունների փակուղին. ինչու է մեծ անկում գրանցվել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում

https://arm.sputniknews.ru/20260728/pvoqr-tntesutjunneri-pakughin-inchu-e-mets-ankum-grancvel-hh-gjughatntesutjan-volvortum-105153137.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102916690_0:0:2560:1920_1920x0_80_0_0_6a8f3282c4d045da3adaed14c96a71ec.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գյուղատնտեսություն, հայաստան, արտահանում, հնա (համախառը ներքին արդյունք), գյուղմթերք, արտադրություն

գյուղատնտեսություն, հայաստան, արտահանում, հնա (համախառը ներքին արդյունք), գյուղմթերք, արտադրություն

Բաժանորդագրվել

Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը վերլուծել է 2026–ի առաջին 6 ամսում գրանցված անկումը գյուղատնտեսության ոլորտում և մատնանշել պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում գրանցված շուրջ 12-տոկոսանոց անկումը վերջին տարիների ամենամեծն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը` վերլուծելով 2026 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշները։

Նշենք, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, սակայն տնտեսության առանձին ճյուղերում բացասական միտումները պահպանվում են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով։ Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9 տոկոսի անկում, ինչը վերջին տարիների ամենախոշոր նվազումներից է։

Գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկումը, Էդգար Աղաբեկյանի խոսքով, բազմաթիվ պատճառներ ունի։

«Կան կլիմայական ռիսկեր, ոլորտի սեզոնայնություն, կազմակերպման և կառավարման խնդիրներ, փոքր հողատարածքներ, ֆինանսավորման ու լոգիստիկ դժվարություններ, ինչպես նաև արտահանման սահմանափակումներ», – թվարկեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ ոլորտի անկումը հնարավոր չէ բացատրել մեկ գործոնով։

Միջազգային կառույցները վաղուց են մատնանշում գյուղատնտեսության հիմնական խնդիրները՝ ցածր արտադրողականությունը, հողերի մասնատվածությունը, տեխնոլոգիական հետամնացությունն ու ոռոգման համակարգերի անարդյունավետությունը։
«Նոր տեխնոլոգիաների ներդրումը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում, իսկ փոքր տնտեսությունների համար դա հաճախ անհասանելի է։ Այդ պատճառով պետության աջակցությունը՝ սուբսիդիաների, ֆինանսավորման և արտահանման խթանման ծրագրերի միջոցով, միշտ կարևոր է», – նշեց տնտեսագետը։

Նրա գնահատմամբ՝ գործող պետական աջակցության ծրագրերը դեռ բավարար չեն։ Խնդիրը միայն ֆինանսավորման պակասը չէ, այլև գյուղացիական տնտեսությունների կազմակերպվածության ցածր մակարդակը։

«Փոքր տնտեսությունները չեն կարող ինքնուրույն իրականացնել խոշոր ներդրումներ։ Անհրաժեշտ են ավելի արդյունավետ կազմակերպման մեխանիզմներ, որոնք կօգնեն բարձրացնել արտադրողականությունն ու մրցունակությունը», – ընդգծեց Աղաբեկյանը։

Այսօր գյուղատնտեսությունը ձևավորում է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 8–10 տոկոսը, մինչդեռ ոլորտում զբաղված է աշխատողների գրեթե մեկ քառորդը։ Տնտեսագետի խոսքով՝ այս անհամամասնությունը վկայում է արտադրողականության ցածր մակարդակի մասին։

«Սա նաև տնտեսության կառուցվածքի հետևանք է։ Կան մարզեր, որտեղ գյուղատնտեսությունը բնակչության հիմնական զբաղվածությունն է, սակայն ոլորտի արտադրողականությունը ցածր է, ինչի հետևանքով դրա մասնաբաժինը ՀՆԱ-ում մեծ չէ», – ասաց նա։

Խոսելով այս տարվա անկման մասին՝ տնտեսագետը չբացառեց նաև արտահանման խնդիրների ազդեցությունը, սակայն ընդգծեց, որ առանց լրացուցիչ վիճակագրական տվյալների դժվար է գնահատել, թե այդ գործոնն ընդհանուր անկման մեջ որքան մասնաբաժին ունի։

Աղաբեկյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության խնդիրները չեն կարող լուծվել մեկ առանձին որոշմամբ։ Անհրաժեշտ է երկարաժամկետ պետական քաղաքականություն, որը կուղղվի արտադրողականության բարձրացմանը, տեխնոլոգիական արդիականացմանը և գյուղացիական տնտեսությունների մրցունակության աճին։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվար–մարտ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել էր 7.1 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում աճ էր գրանցվել, բացառությամբ գյուղատնտեսության։ Ոլորտի համախառն արտադրանքի ծավալը տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր 5.2 տոկոսով՝ կազմելով 96 մլրդ 359.6 մլն դրամ։

Leave a comment