Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը

Հասարակություն

28.07.2026 | 17:08

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակմանը, որում նա հայտնել է իր կյանքի նկատմամբ սպառնալիքների մասին։

Հակոբյանը, հիշեցնենք, վերջին շրջանում ընտանիքում բռնությունը դատապարտող տեսանյութեր է հրապարակում։
Նա մոտ երկու ժամ առաջ տեսանյութ է հրապարակել, որով հայտնել է, որ ընտանիքում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։

«Հուսով եմ՝ պետական մարմինները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- հայտնել է Աննա Հակոբյանը՝ միաժամանակ կանանց կոչ անելով չվախենալ և բարձրաձայնել ընտանիքում բռնության դեպքերի մասին։

«Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք միմյանց օգնել և պաշտպանել։ Ի՞նչ է պետք անել․ պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին՝ հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում։ Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել։ Աենավատն արդեն մեզ հետ պատահել է»,- նշել է Աննա Հակոբյանը։

Այս գրառումից հետո, փաստորեն, Դատախազությունը ժամերի ընթացքում վարույթ նախաձեռնելուն ուղղված քայլեր է ձեռնարկել։

Արաքս Մամուլյան

Leave a comment