Աննա Հակոբյանի՝ իրեն սպառնալու հրապարակմանը դատախազությունն ընթացք է տվել

Բաժանորդագրվել

Աննա Հակոբյանն իր տեսանյութում նաև նշում է, թե այդ սպառնալիքները սկսել է ստանալ, երբ անդրադարձել է ընտանիքներում բռնության թեմային։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հրապարակմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ հուլիսի 28-ին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ իրեն սպառնալիքներով և հայհոյանքներով հաղորդագրություններ են ուղղարկում։ Հույս է հայտնել, որ պետական ծառայությունները կկարողանան խնդրին լուծում տալ, քանի որ երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։

«Աննա Հակոբյանի հրապարակմանը` իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել»,– ասացին գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն իր տեսանյութում նաև նշում է, թե այդ սպառնալիքները սկսել է ստանալ, երբ անդրադարձել է ընտանիքներում բռնության թեմային։ Նա իր տեսանյութում նաև 2` սեռական բնույթի սպառնալիքի սքրին է հրապարակել։

Leave a comment