«Եղեգիս Ֆեսթ». մեղր, էկո-օրակարգ և շուրջպար, որին միացել է նաև Մեծ Բրիտանիայի դեսպանը
Վայոց ձորի մարզի Հորս գյուղը վերածվել էր կայուն զարգացման, էկոտուրիզմի և մշակութային վերածննդի կենտրոնի, որին մասնակցել է ավելի քան 3500 մարդ Հայաստանի տարբեր ծայրերից։ Այստեղ մեծ շուքով կայացել է «Եղեգիս Ֆեսթ. Վայոց ձորի բնության և մեղրի փառատոնը»։
«Եղեգիս Ֆեսթ»-ն այս տարի դուրս է եկել ավանդական տեղական տոնախմբության սահմաններից՝ վերածվելով միջազգային կարևոր հարթակի, որտեղ կանաչ օրակարգը, էկոտուրիզմը և վայրի բնության պահպանությունը մեկտեղվել են համայնքների սոցիալ-տնտեսական հզորացման ռազմավարության հետ։
Փառատոնի պատվավոր հյուրերից Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև մեծ ոգևորությամբ շրջեց բոլոր տաղավարներով, համտեսեց մեղր և մասնակցեց հայկական պարի ուսուցման աշխատարանին։