Իրանում նոր մահապատիժներ․ բողոքի գործով դատապարտյալների թիվը շարունակում է աճել

Իրանի իշխանությունները լուսադեմին Իսֆահանում հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել երկու տղամարդու՝ 23-ամյա Աբոլֆազլ Սեփահի Բաջանիին և 29-ամյա Ամիրհոսեյն Սաֆարի Հոսեյնաբադիին, որոնք դատապարտվել էին 2026 թվականի հունվարին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բախումների գործով։

Մահապատիժն իրականացվել է Ալիխանի հրապարակում՝ նույն վայրում, որտեղ տեղի էին ունեցել բողոքի ցույցերը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ սա արդեն չորրորդ և հինգերորդ մահապատիժն է նույն գործով։ Ավելի վաղ՝ հուլիսի 19-ին, նույն գործով մահապատժի էին ենթարկվել ևս երկու դատապարտյալներ։

Միաժամանակ մահապատժի դատավճիռները շարունակում են ուժի մեջ մնալ ևս ութ անձի նկատմամբ, որոնց թվում է նաև դատապարտյալներից մեկի զարմիկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment