Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լուսանկարում ՀՀ ՊՆ N զորամասում Փետրվարի 7-ին մահացած հայտնաբերված զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանն է։ Ցավակցում եմ հարազատներին։ (Համագամանքները դեռ պարզվում են)։
ՊՆ Զինված ուժերում մահվան ելքով բազմաթիվ միջադեպեր են տեղի ունենում՝ սկսած կանոնադրային, միջանձնային հարաբերություններից, ծառայողի բարոյահեգեբանական վիճակից, զենքի հետ անզգույշ վարվելուց մինչև զորամասային սպայակազմի անտարբերություն և բուն ՊՆ-ում և Գլխավոր Շտաբում տիրող «բարդաքից» (այլ որակում չեմ կարող տալ)։
Համացանցային հարցման արդյունքում 2018-2025 թթ 440–480 մահվան դեպք է եղել՝ ոչ մարտական պայմաններում՝ ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ, ավտովթարներ և այլն։ Նշված թվի տատանումը պայմանավորված է տարբեր տարիներին հրապարակված տվյալների տարբերությամբ։ Սակայն դժբախտաբար պետք է արձանագրենք, որ այս իշխանությունների օրոք խաղաղ պայմաններում կյանքից հեռացել է մոտ մեկ մարտական գնդի չափ զինվոր։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան, երբ ենթականերիդ աստղաբաշխական պարգևավճարներ ես տալիս, հաշվի առ վերոնշյալ հանգամանքը։ Երբ գնդերեցներին փորձում եք «օրինական կաշառել», որ վարչապետաց բարեփոխումներին մաս կազմեն, հիշի՛ր, որ բանակը պետք է զերծ պահել կրոնաքաղաքական ինտրիգներից։ Համակարգը բանակում պետք է վերևից ներքև փոխվի և ներդրվի զինվորահեն, զինվորի կյանքի և սոցիալական իրավունքների (ներառյալ նրա ընտանիքի անդամների) պաշտպանության, բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության և հայրենասիրության արժեքները դավանող ինստիտուտ՝ հեռու քրեական արատավոր բարքերից, անգրագիտությունից և ժամանակը օնլայն կազինոներում սպանող սպաերից։
Հ.Գ. Դուք իմ նշածները բնականաբար չեք անելու, չեք էլ հասցնելու, բայց գալիքի օրակարգում սա հրատապ խնդիր է լինելու։ Ձեր շինծու խաղաղությունից էլ են մարդիկ զոհվում»: