Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի ավանդների պորտֆելը գերազանցել է 1,03 տրլն դրամը

Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի ավանդների պորտֆելը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ առաջին անգամ գերազանցել է 1,03 տրլն դրամը, հայտնել է Ամերիաբանկի  մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը


ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի ավանդների պորտֆելը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ առաջին անգամ գերազանցել է 1,03 տրլն դրամը, հայտնել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։


«Մասնավորապես, ժամկետային ավանդների պորտֆելը տարվա սկզբից աճել է 19%-ով և կազմել 423 մլրդ դրամ։ Ցպահանջ ավանդների պորտֆելն ավելացել է 18%-ով՝ հասնելով 446 մլրդ դրամի»,- երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բարսեղյանը։


Նրա խոսքով՝ աճի ամենաբարձր տեմպերն արձանագրվում են ցպահանջ ավանդների և դրամային ավանդների գծով։


Բարսեղյանը դրամային ավանդների աճը կապել է ազգային արժույթի ամրապնդման, ինչպես նաև նրա հետ, որ, իր գնահատմամբ, հաճախորդները դրամով միջոցների պահպանումն ավելի շահավետ են համարում։


Նա նաև տնտեսության ապադոլարացումն անվանել է դրական միտում։


Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


 

Leave a comment