Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում

Քաղաքականություն

28.07.2026 | 14:16

Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը հայտնել է, որ Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով 49-ամյա տղամարդ է վիրավորվել, գրում է Current time-ը։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում՝ Սեմյոն Պալիայի փողոցում գտնվող բազմահարկ շենքի բակում։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել մեքենայի շարժիչը գործարկելուց հետո։

Տուժածը զննվել է բժիշկների կողմից: Ոստիկանությունը չի նշել նրա ինքնությունը կամ առողջական վիճակը: ՌԲԿ Ուկրաինան, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ մեքենան պատկանել է զինվորականի։

Ռուսական «Военный обозреватель» տելեգրամ լիքը պնդում է, որ պայթուցիկ սարքը գործարկվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի սպայի մեքենայի վրա։ Նախնական տեղեկություններով՝ թիրախն Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի լոգիստիկայի վարչության օպերատիվ բաժնի ավագ սպա Վյաչեսլավ Սազոնովն է եղել: Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։

Ուկրաինայի Օդեսայի մարզի անվտանգության ծառայության վարչությունը հայտարարել է, որ մեքենայի պայթյունը որակվել է որպես ահաբեկչական հարձակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment