Ռուսաստանն արգելել է երկրից ծծմբական թթու դուրս բերել

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել է ծծմբական թթվի արտահանումը։  Համապատասխան որոշումը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն է ստորագրել։

«Ստորագրվել է Ռուսաստանից ծծմբական թթվի արտահանման  ժամանակավոր արգելք   սահմանելու մասին հրամանագիր։ Որոշման նպատակն է  արդյունաբերական ձեռնարկություններին և հանքային պարարտանյութեր արտադրողներին այս քիմիական նյութի կայուն մատակարարումն ապահովելը»,- հաղորդել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Սահմանափակումն ուժի մեջ է մտնելու որոշման պաշտոնական հրապարակումից 10 օր անց և գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։

Leave a comment