https://arm.sputniknews.ru/20260914/rdn-chinastann-u-mvonghvolian-sahmanamerdz-shrjannerum-hamategh-gvortsvoghutjunner-en-mshakel-106839214.html
ՌԴ–ն, Չինաստանն ու Մոնղոլիան սահմանամերձ շրջաններում համատեղ գործողություններ են մշակել
ՌԴ–ն, Չինաստանն ու Մոնղոլիան սահմանամերձ շրջաններում համատեղ գործողություններ են մշակել
Sputnik Արմենիա
Զինվորականները մշակել են գործողությունների համատեղ պլանավորումը, պայմանական խախտողների որոնումն ու ձերբակալումը։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T18:47+0400
2026-09-14T18:47+0400
2026-09-14T18:48+0400
զորավարժություններ
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
մոնղոլիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86659889_0:160:3072:1888_1920x0_80_0_0_1a003c03e49a075c67231072573e1d4d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի զինվորականները սահմանամերձ շրջաններում հետախուզական-դիվերսիոն գործունեությանը հակազդելու համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Այս մասին հայտնել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ծյան Բինը։Զինվորականները մշակել են գործողությունների համատեղ պլանավորումը, պայմանական խախտողների որոնումն ու ձերբակալումը, ինչպես նաև կասկածյալների հանձնումը։ Զորավարժությունների ընթացքում կիրառվել են անօդաչու սարքեր և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներ։«Այս համատեղ զորավարժություններն ուղղված էին սահմանամերձ շրջաններում հետախուզական-դիվերսիոն գործունեության կանխարգելմանն ու խափանմանը»,– հայտարարել է Ծյան Բինը։Նրա խոսքով՝ սա Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի սահմանապահ ստորաբաժանումների արդեն երկրորդ համատեղ զորավարժությունն է։ Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ սահմանների պահպանության ոլորտում եռակողմ փոխգործակցությունն անցնում է ավելի սերտ համագործակցության։Պեկինում ակնկալում են, որ նման զորավարժությունները թույլ կտան բարձրացնել երեք երկրների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու գործում և ամրապնդել անվտանգությունը սահմանամերձ շրջաններում։
իրանի իսլամական հանրապետություն
մոնղոլիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86659889_171:0:2902:2048_1920x0_80_0_0_0afbd9ef8ae51e50e060476f0ca07b9b.jpg.webp
զորավարժություններ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մոնղոլիա
զորավարժություններ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մոնղոլիա
Զինվորականները մշակել են գործողությունների համատեղ պլանավորումը, պայմանական խախտողների որոնումն ու ձերբակալումը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի զինվորականները սահմանամերձ շրջաններում հետախուզական-դիվերսիոն գործունեությանը հակազդելու համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Այս մասին հայտնել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ծյան Բինը։
«Սահմանային համագործակցություն 2026» զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի սկզբին Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում։ Դրանց մասնակցել են երեք երկրների սահմանապահ ստորաբաժանումները։
Զինվորականները մշակել են գործողությունների համատեղ պլանավորումը, պայմանական խախտողների որոնումն ու ձերբակալումը, ինչպես նաև կասկածյալների հանձնումը։ Զորավարժությունների ընթացքում կիրառվել են անօդաչու սարքեր և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներ։
«Այս համատեղ զորավարժություններն ուղղված էին սահմանամերձ շրջաններում հետախուզական-դիվերսիոն գործունեության կանխարգելմանն ու խափանմանը»,– հայտարարել է Ծյան Բինը։
Նրա խոսքով՝ սա Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի սահմանապահ ստորաբաժանումների արդեն երկրորդ համատեղ զորավարժությունն է։ Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ սահմանների պահպանության ոլորտում եռակողմ փոխգործակցությունն անցնում է ավելի սերտ համագործակցության։
Պեկինում ակնկալում են, որ նման զորավարժությունները թույլ կտան բարձրացնել երեք երկրների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու գործում և ամրապնդել անվտանգությունը սահմանամերձ շրջաններում։