Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։
Զրույցների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարցերի և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։
Նախարարներն ընդգծել են տարածաշրջանում, մասնավորապես, Հորմուզի նեղուցում, անվտանգության և կայունության ապահովման կարևորությունը և նշել են համագործակցությունն ամրապնդելու և այդ նպատակով համատեղ դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։