Սրտաբան Գերման Գանդելմանը Առաջին ալիքի «Ապրեք առողջ» հաղորդման ժամանակ զգուշացրել է, որ օրական տասը ժամից ավելի քնելը մեծացնում է կաթվածից մահվան ռիսկը։
Բժիշկը մեջբերել է բրիտանացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը, որը վերլուծել է ավելի քան 3 միլիոն մարդու տվյալներ։ «Վեցից ութ ժամ քունը համարվում է առողջ։ Տասը ժամից ավելի քնելը համարվում է վնասակար։ 2018 թվականին հրապարակված ուսումնասիրությունը վերլուծել է ավելի քան 3 միլիոն մարդու։ Այն եզրակացրել է, որ տասը ժամ քունը 30%-ով մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը, 56%-ով՝ կաթվածից մահվան ռիսկը, իսկ 50%-ով՝ սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը», – ասել է Գանդելմանը։