Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայի մետրոյում հրդեհ է բռնկվել, ավելի քան 130 մարդ տուժել է ծուխ շնչելու հետևանքով։
Ծուխը ծագել է թունելներից մեկից։ Ուղևորները բացել են արտակարգ դռները և մոտ 200 մետր քայլել գծերով դեպի հարթակ։
Տասնինը շտապօգնության մեքենա և 22 հրշեջ ջոկատ է ուղարկվել դեպքի վայր։ Երեսունինը մարդ տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ։ Մարդկանց մեծ մասի մոտ ախտորոշվել են թեթև վնասվածքներ և ծխի ներշնչում։ Միջադեպի նախնական պատճառը թունելի երեսպատման մի մասի փլուզումը և բռնկումն են։ Հրդեհը մարվել է։