Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն-տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։