ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել։
Փաստերով ներկայացնեմ .սկզբում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն է պահանջում պայքարել Հայ Եկեղեցու դեմ։
Այդ ընթացքում ԵՄ-ն փաստացի ՀՀ կառավարիչներից պահանջում է դառնալ մեկ այլ աշխարհաքաղաքական բեւեռի դեմ «պլացդարմ»։
Այնուհետեւ Թուրքիան պահանջում է ականջալուր լինել Ադրբեջանից հնչող պահանջներին։
Ու այսքանից հետո էս մարդիկ դեռ համարձակվում են խոսել ՀՀ անկախությունից եւ ինքնիշխանությունից։
Պատկերացնու՞մ եք,եթե ՀՀԿ իշխանության տարիներին այս հրապարակային պահանջների մի փոքր մասը լիներ։
Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բեւեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի։
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք է եւ ամենեւին կապ չունի,թե այդ «առաջարկները» որտեղից են հնչում»։