Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի՝ ԵՄ անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի՝ ԵՄ անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելու հարցը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելու հարցի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։
Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։