Սիբիգան Իրանին անվանել է «ռուսական ագրեսիայի հանցակից»
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան արձագանքել է իրանցի գործընկերոջ հայտարարությանը՝ կապված Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման հետ, և Թեհրանին անվանել է «ռուսական ագրեսիայի հանցակից»:
«Իրանը իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու, առավել ևս՝ իր սպառնալիքներն արդարացնելու ՄԱԿ-ի կանոնադրության վերաբերյալ անհեթեթ հղումներով»,– հայտարարել է Սիբիգան։