Պետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքներին


Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:


 


Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել են ավարտական ակտ։


 


Հիշեցնենք, որ պետությունն աջակցում է սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցող ընտանիքներին՝ տրամադրելով՝


  • մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար,

  • մինչև 13%՝ վարկի տոկոսագումարի մարման համար։


Ծրագրից կարող են օգտվել՝


  • 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները.

  • շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից։ Սահմանված բնակավայրերում այս պահին առկա ազատ քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

  • շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Սահմանված բնակավայրերում այս պահին առկա ազատ քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:


 

Դիտումների քանակ42

Leave a comment